Առանց համապատասխան փաստաթղթերի ցանկացած ինքնակամ, ապօրինի կառուցված շինություն արձանագրվելու է և ապամոնտաժվելու: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը։
«Օրերս Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել և ապամոնտաժվել են ապօրինի կառուցած շինություններ: Կանխվել է ավտոտնակի ապօրինի ընդլայնման փորձը: Տարածքը մաքրվել է շինաղբից և վերադարձվել իր նախկին տեսքին:
Ավելորդ չեմ համարում կրկին նախազգուշացնել, որ առանց համապատասխան փաստաթղթերի, ցանկացած ինքնակամ, ապօրինի կառուցված շինություն արձանագրվելու է և ապամոնտաժվելու», - գրել է նա: