Добавить новость

Федеральная сеть АЗС увеличит число электрозаправок в 2025 году

Убитую в Балаково бизнес-леди могли унизить, заставив копать яму для себя

Бизнес-омбудсмен Подмосковья помог отменить запрет на реализацию продукции компании

МФЦ Подмосковья удостоился награды Всероссийского форума



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Աղավնոն մեր հողն ու ջուրն ա, ո՞նց կարանք Աղավնոյի մասին մոռանանք. Աղավնոյի նախկին բնակիչ

Անցած ամռանը Ադրբեջանին անցած Աղավնոյի նախկին բնակիչ Նարինե Ռասոյանն հենց հիշում է կորցրած գյուղն ու այնտեղ անցկացրած օրերը, արցունքները միանգամից հոսում են աչքերից։


«Աղավնոն իմ էրեխեքի մանկությունն ա, իմ երեխեքի ծնունդը էնտեղ ա էղել, ընտեղ են մեծացել... Մեր հողն ու ջուրն ա, ո՞նց կարանք Աղավնոյի մասին մոռանանք», - ասում է Ռասոյանը։ 


Նրա ավագ որդին մի քանի ամիս առաջ է զորակոչվել բանակ, այժմ 5 մյուս երեխաների հետ Սյունիքի Տեղ գյուղում է վարձով ապրում։ Սերտիֆակատ ստացել են, բայց  տուն գնել չեն կարողանում. - «Շատ սխալ բան ա։ Էսօր խաբել են, մեզ հանել քցել դրսերը ու մի հատ էլ փողը պահանջում են էն գլխից, պիտի փողը մուծես, որ տանդ գործարքը կարաս անես։ Չմուծես, չես կարա անես։ Բա մի հատ մտածու՞մ ես, որտեղի՞ց մուծի էս աղջիկը, կամ էս կինը որտեղի՞ց մուծի։ Էրեխեքի հետ վեկալած, փետի փոխ չունի, էսօր ես որտեղի՞ց 500-600 հազար մուծեմ, այ ցավդ տանեմ»։


Բանկերը գործարք անելու համար կանխավճար և մաքուր վարկային պատմություն են պահանջում։ Բայց ոչ բոլոր տեղահանվածներն են կարողանում գումար գտնել ու գլուխ հանել առուվաճառքի քաշքշուկներից, ասում է 41-ամյա կինը։  Բացի դրանից, անշարժ գույքի գները անհամեմատ բարձրացել են. - «Դե մեկ ա, որ ուզեն գործն էլ սկսեն, պտի գումարը ձեռքիդ ըլնի, տունը գնահատողը, որ գա էլ պտի փողը տաս։ Սաղ գումարի հետ ա կապված։ Ամեն ինչն էլ գումարի հետ ա... Նոտար ա, էն մեկն ա, ամեն ինչն էլ գումարի հետ ա կապված։ Էդքան հեշտ ու հանգիստ ինձ ոչ մեկ չի ասելու արի թղթերդ դասավորած ա, պրծավ»։


Պետությունը տեղահանված արցախցիներին տուն ձեռք բերելու  համար Երևանում՝ մինչև 8 միլիոն, մարզերում մինչև 10 միլիոն և Արցախում մինչև 12 միլիոն է հատկացնում։ Նարինեն նախատեսում է գնել այն տունը, որտեղ վարձով են բնակվում։ Ասում է՝ պետության հատկացրած գումարը հազիվ կհերիքի միայն տունը գնելու համար։ Այնինչ  կացարանը վատ վիճակում է և վերանորոգման կարիք ունի. - «Բաղնիք, զուգարան, ոչ մի բան չունի տենց մեջը։ Դե, ոնց նայում եք, վերանորոգելու ա էս տունը հաստատ։ Շատ գործեր կա վրեն։ Կրիշը կաթում ա... Շատ գործեր կա, որը որ պտի արվի։ Ինչքան էլ գնահատեն, տան, պտի ասենք գլխին էլ գումար ըլնի, որ ես կարամ իմ էրեխեքի համար բաղնիք ա, գազը քաշեմ ներս։ Սաղ էդ գործեր ա, պտի հաշվի առնեն էդքանը»։


Միայնակ մայրը սրտնեղում է՝ հավաքարարի հիսուն հազար դրամ աշխատավարձով և պետությունից  տեղահանվածներին հատկացվող քառասուն հազար դրամով անգամ վառելափայտ չի կարողանում ձեռք բերել։ Ճաքճքած պատերով տունը տաքացնելու համար ստիպված որդու հետ մոտակա ձորակից են փայտ բերել։


Նարինեի դուստրը՝ 20-ամյա Նարեն երազներում իրեն միայն կորսված Աղավնոյում է տեսնում՝ կարմիր տանիքով իրենց երկհարկանի տանը, որտեղ, ասում է, երջանիկ էին։ Վերջին անգամ Աղավնոյում փոքր քրոջ տարեդարձն են նշել. - «Չգիտեմ, ամենացավոտ բանն ա, էս կյանքում ամենադժվար բանն ա։ Ոչ մեկին չեմ ցանկանա, որ իրա ծննդավայրը կորցնի, ոչ մեկին։ Էտի ամենացավոտ բանն ա։ Կյանքում ինչ էլ ուզում ա լինի, դրանից առավել ցավ չի կարա լինի»։


Օրեր առաջ Նարեն համացանցում տարածված լուսանկարներում է տեսել, որ որ ադրբեջանցիները սկսել են քանդել իրենց  տները. -  «Արդեն կրիշն են քանդել... Իսկ ներքևի թաղը,սենց ասած, լրիվ քանդած ա... մի քանի տուն ա ընդամենը մնացել։ Մորքուրիս տունն ա, հարևանինն ու դիմացի հարևանի տունն ա մնացել»։


«Ես որ նայում եմ տունս ոնց են քանդել էսօր, կես մարդ ես դառնում, լացդ գալիս ա։ Ասում ես հլը տես, խոսքի, ես էսօր դուրսը ընկած, իմ տունը քանդեն հողին հավասարացնե՞ն», - հավելում է Նարինե Ռասոյանը։


Բազմազավակ մայրն ասում է՝ որքան մտորում է, չի կարողանում հասկանալ. եթե Աղավնոն պիտի Ադրբեջանի վերահսկողության տակ անցներ, ինչո՞ւ քառասունչորսօրյա պատերազմից հետո վերանորոգեցին դպրոցը, ինչո՞ւ բնակիչներին հույսով պահեցին գյուղում։ Իսկ հետո ինչո՞ւ իրենց հրահանգեցին տներն անվնաս հանձնել ադրբեջանցիներին։ 


Նարինեն Աղավնոյի դպրոցում հավաքարար էր աշխատում, անասուններ էր պահում։ Հայաստանում ստիպված է ամեն ինչ  զրոյից սկսել։ Արցախ վերադառնալու և այնտեղ ապրելու մասին շատ է մտածել։ Միայն թե այնտեղ ստեղծված անորոշ վիճակը նրան հետ է պահում այդ մտքից. - «Ես մեծ սիրով կուզեի ապրեի Արցախում, բայց որ սենց նայում եմ, հլը ընդեղի ժողովուրդը չգիտի իրա գլխին ինչ ա գալու, Աստված գիտի։ Շատ լուրջ ա։ Էսօր որ ժողովուրդը լցված ընդե կոտորվում են, ո՞վ ա մտածում դրա մասին... ոչ մեկը»։


 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Сетка и сетчатые ткани – самые «дышащие» и практичные

Сетка и сетчатые ткани – самые «дышащие» и практичные

Banyan Tree Vabbinfaru: экологичная роскошь

Прямоугольные LED светильники: практичность и эстетика

Музыкальные новости

Что нового в законах об апартаментах в 2024 году?

LG ОБЪЕДИНЯЕТСЯ С RAZER И MEDIATEK, ЧТОБЫ ПРЕДСТАВИТЬ ТЕХНОЛОГИЮ BLUETOOTH СО СВЕРХНИЗКОЙ ЗАДЕРЖКОЙ

«Самая лучшая хамка в мире»: Марина Федункив в образе мамы Коляна ответит на комментарии хейтеров «Шоу Воли» на ТНТ

ЧЭРЗ завершил капитальный ремонт внутренней железнодорожной инфраструктуры

Новости России

Прямоугольные LED светильники: практичность и эстетика

В Москве более 19 тысяч светильников заменили на светодиодные

На Сейшелы - слушать песни китов

Сетка и сетчатые ткани – самые «дышащие» и практичные

Экология в России и мире

Токсиколог Кутушов рассказал, как не запутаться в витаминах D и D3

Культурный центр «Интеграция» приглашает на концерт ко Дню пожилого человека

Рекордное количество участников привлёк Конкурс экологических проектов в Мытищах

На Сейшелы - слушать песни китов

Спорт в России и мире

Хачанов обыграл Черундоло и вышел в четвертьфинал турнира ATP в Пекине

Янник Синнер не приедет на турнир ATP-500 в Вену

Павлюченкова объявила о досрочном завершении сезона

Кудерметова вышла в третий круг турнира WTA 1000 в Пекине

Moscow.media

"Пейзажи Карелии"

Стоит ли отдавать ребенка в частную школу?

Завершен капремонт моста через ерик Широкий Банный в Астраханской области

Стоит ли отдавать ребенка в частную школу?











Топ новостей на этот час

Rss.plus






Температура в октябре в Центральной России превысит норму на 2–3 градуса

На Сейшелы - слушать песни китов

ЯДЕРНЫМ ОРУДИЕМ НЕ РАЗБРАСЫВАЮТСЯ, НО, ЕСЛИ НАТО, ЗНАЧИТ НАДО?! Россия, США, Европа могут улучшить отношения?!

ООО «Концепции безопасности» устанавливает домофоны и видеодомофоны в Сочи, Москве и Московской области