ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այցը Կիև պլանավորվում էր մի քանի ամիս։ Այդ աշխատանքներին ներգրավված էին Սպիտակ տունը, Պենտագոնն ու գաղտնի ծառայությունները։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Ջոն Ֆայները։
Նրա խոսքով՝ այցի նախապատրաստական աշխատանքներին մասնակցում էին նաև ամերիկյան հետախուզության աշխատակիցները։
Ինչպես նշել է Ֆայները, Միացյալ Նահանգների առաջնորդի այցի նպատակն էր ցույց տալ, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Ուկրաինային այնքան, որքան հարկավոր է։
Ջո Բայդենի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի խոսքով՝ նախագահի պատվիրակությունը սակավաթիվ էր, դրանում ներառված էին միայն մերձավոր խորհրդականներն ու անվտանգության աշխատակիցները։