Ոստիկանը մտել է տուն, տան հարսն ասել է՝ դուրս արի, հագնվեմ, պատասխանել է՝ իմ ներկայությամբ հագնվի: Այս մասին նշեցին ՊՆ նախկին շենքից տեղահանված քաղաքացիները:
Քաղաքացիները նշեցին՝ ոստիկանները շատ անբարո ձևով են վարվել կանանց հետ:
Շենքի բնակիչներից մեկը, որը նաև աշխարհազորային է, նշեց՝ փետրվարի 27-ին պետք է գնա դիրքեր, ինչպես գնա, երբ իր երեխան դրսում է.
«Եթե չունեմ տուն, ուրեմն չունեմ դիրք, չունեմ սահման: Ես 4 երեխա ունեմ, 26 օր դիրք եմ պահել, 14 հազար դրամ եմ ստացել, չեկը նկարել, ուղարկել եմ հրամանատարիս»:
Դիտարկմանը՝ ինչու է վարձավճարն այդքան քիչ, պատասխանում է՝ «ինչ իմանամ»:
«Երեք պատերազմ եմ անցել, հիմա տուն չունեմ, էլ ինչ սահման գնամ, ինչի համար գնամ»,- ասաց նա: