Սոցիալական ցանցերում օգտատերերը տեսանյութեր են հրապարակում այն մասին, որ մոտ մեկ ժամ Երևանի պարեկային ծառայության աշխատակիցները հետապնդում են և չեն կարողանում կանգնեցնել կարգազանց վարորդին։
Տեսանյութում երևում է, որ Համմեր մեքենայի վարորդը երթևեկում է երթուղուց դուրս, շրջում է Կառավարության շենքի մուտքի դռների մոտ, որը երթևեկելի գոտի չէ, չի ենթարկվում պարեկների օրինական պահանջներին, կանոնների խախտմամբ դուրս է գալիս Ֆինանսների նախարարության մուտքի մոտ և երթևեկում դեպի Մելիք-Ադամյան փողոց, որտեղ ևս շարունակում է չենթարկվել պարեկներին, դեպքի վայրում նաև կրակոցնոր են հնչել։