Սիրիայում երկրաշարժի հետևանքով հայազգի զոհերի թիվը հասել է 4–ի: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին Սփյուռքի հանձնակատարի գրասենյակից, ամենայն հավանականությամբ` վիրահատության ենթարկված հայրն ու դուստրը ևս մահացել են։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թենքեջյան ընտանիքնի մոր և որդու դիերն արդեն դուրս էին բերվել փլատակների տակից, իսկ հորն ու դստերը վիրահատում են։
Թուրքիայում այս պահին գրանցվել է հայազգի 2 զոհի անուն։ Նրանք ամուսիններ են։