Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով հայերի շրջանում այս պահին հայտնի է 2 զոհի մասին։
Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է Սիրիայի Հայ բարեգործական ընդհանուր միության ատենապետ Ներսես Ներսոյանը։
Մահացածները մայր և որդի Միրնա և Ալպեր Թենքեճյաններն են:
Ալպերը Հալեպի ՀԲԸՄ-ի Լազար Նաճարյան-Գալուստ Գյուլբենկյան վարժարանի սան էր և Հայ երիտասարդաց ընկերակցության բասկետբոլի խմբի անդամ։