«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, Արցախի պետնախարարի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախյան պատերազմից անմիջապես հետո Արցախ վերադարձավ ոչ միայն կացարաններ ունեցող բնակչությունը, այլ նաև տեղահանված քաղաքացիների մի մասը՝ չնայած դժվարություններին և անորոշությանը։ Արդյունքում, այսօր Արցախում ապրում է 120.000 քաղաքացի։ Ի դեպ, այդ թիվը հերթական անգամ ճշգրտվեց կտրոնների համակարգի ներդրման ժամանակ։ Չնայած դժվարություններին՝ …