Որդիս Ջաբրայիլից հասել էր Հադրութ, ուրախացել էր՝ փրկվել են, բայց ընդամենը 3 օր հետո դավաճանաբար զոհվեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սուրեն Ավետիսյան՝ 44-օրյա պատերազմում զոհված Նարեկ Ավետիսյանի հայրը:
«Վանյան Իշխանի դավաճանական արարքից հետո լքված լինելով զոհվել են մի քանի տղաներ, այդ թվում՝ տղաս»,- ասել է զոհված զինծառայողի հայրը:
Նարեկ Ավետիսյանը զոհվել է հոկտեմբերի 10ին Հադրութում:
Հայրը նշում է՝ 2 ամիս էլ չկար, ինչ ծառայում էր, վերջին անգամ որդու հետ խոսել է հոկտեմբերի 7-ին:
«Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ իմ և մնացածի տղերքի չլինելու հիմնական մեղավորն ու պատասխանատուն Նիկոլն է»,- նշել է Ավետիսյանը: