Ֆիդանյանը պատասխանեց. «Նախատեսվում է տարբեր տնտեսվարողներին, մասնավորապես՝ դեղատներն, բանկային եւ վարկային կազմակերպություններին, առեւտրային որոշակի քմ-ից մեծ տարածություն ունեցող կազմակերպություններին, ՏԻՄ-երին, ուսումնական հաստատություններին հորդորեն տեղադրել համապատասխան չափորոշիչներով տեսախցիկներ ու մուտքի հնարավորություն ընձեռեն ոստիկանության տեսանկարահանում իրականացնող ՊՈԱԿ-ին: Դա հնարավորություն կստեղծի դեմքի ավտոմատացված ֆիքսում եւ նույնականացում, տրանսպորտային միջոցի ֆիքսում եւ նույնականացում անելով՝ բացահայտել հանցագործությունները առավել արդյունավետ»: