Ամերիկահայ գրող և իրավաբան Աննա Աստվածատուրյան-Թերքոթը հրատարակել է Բաքվի ջարդերի, բնաջնջման և ազգային բռնության մասին «Արտաքսում. դեպի անհայտություն» հայերեն թարգմանությամբ գիրքը, որն արտացոլում է ադրբեջանական վայրագությունները՝ փախստական աղջնակի աչքերով: Այն ընթերցողներին կներկայացվի հոկտեմբերի 1-ին: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Աննա Աստվածատուրյան-Թերքոթն ընդգծեց, որ գրքում ներկայացնում է իր սեփական ապրումները, թե ինչպես 8 տարեկան աղջնակը դարձավ […]