Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Ողջունելով աշխարհի 5 տասնյակից ավելի երկրներից ժամանած միջոցառման մասնակիցներին՝ փոխվարչապետը գոհունակությամբ է նշել, որ աշխարհի հարյուրավոր համայնքներից Երևան ժամանած հայրենակիցների մասնակցությունը հայկական աշխարհի համախմբմանն ուղղված այս կարևոր միջոցառմանը՝ հնարավորություն է տալիս միասին քննարկելու, գտնելու ու մշակելու Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի շարունակական զարգացման նոր հնարավորությունները, փոխգործակցության …