Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստ է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը ձևակերպել ռուս խաղաղապահ առաքելության՝ Արցախում ներկայության ժամկետների երկարացումը մինչև 20 տարով: