Մի քանի օր տևած լռությունից հետո ադրբեջանցի քաղաքական գործիչներն ու փորձագետները սկսեցին արձագանքել 44-օրյա պատերազմի մասին ընդդիմադիր լրատվամիջոցներից մեկի՝ Բեռլինում գործող Meydan TV կայքի հրապարակված ձայնագրությանը՝ պնդելով, որ գաղտնալսման ի հայտ գալն, ինչպես նաև ձայներիզում տեղ գտած փաստերը պետք է լրջորեն հետաքննվեն։ Պատերազմի ընթացքում ադրբեջանական բանակի դժվարությունների մասին բացահայտումների հեղինակը Առաջին բանակային կորպուսի հրամանատարի նախկին …