Մեզ երբեմն թվում է ՝ Աստծուն ճանաչելու համար բացառիկ տաղանդ պետք է ունենանք, իսկ իրականում ամեն բան այդքան էլ բարդ չէ։ Աստծուն ճանաչելու համար առաջին հերթին հավատ է հարկավոր։ Կար ժամանակ, երբ հավատքի մեջ թերացել էի ու ինքս ինձ համոզել, թե առանց Աստծո էլ կարող եմ շատ լավ ապրել, հետո հասկացա, որ ես ոչինչ եմ պարզապես, երբ չկա իմ կյանքում Տերը։