Ամասիայի ձորերի արանքում ծվարած գյուղում՝ Ջրաձորում, ճամպրուկային տրամադրություններն են․ Կապսի ջրամաբարը կառուցելու նպատակով կառավարության որոշմամբ գյուղը կտեղափոխվի։ 4-5 կիլոմետր հեռավորության վրա՝ Ջրաձորի դեմ-դիմաց, նոր գյուղ կկառուցվի։ Այս տրամադրությունները գյուղում տիրել են դեռ 50 տարի առաջ, սակայն ծրագիրը չի իրագործվել, չնայած որ բնակիչներին սեփականության վկայականներ երբեք չեն հատկացրել՝ պատճառաբանելով, թե ուր որ է գյուղը կտեղահանվի։ Ջրաձորցիները …