Ադրբեջանը սեպտեմբերի 13-ից Հայաստանի դեմ սանձազերծած հերթական ագրեսիայի ընթացքում հրթիռակոծել է նաև դեպի Իրան գնացող էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերը, 12 ժամ թույլ չի տվել մասնագետներին մոտենալ դրանց և վերականգնել, մեծ քանակությամբ հոսանք ունենալու պատճառով Հայաստանը ստիպված է եղել ատոմակայանի հզորությունն իջեցնել: Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Վարդենիս այցելած օտարերկրյա դիվանագետներին: