Գերմանիայում քաղցկեղի ուսումնասիրման Գեյդելբերգի կենտրոնի գիտնականները հայտնաբերել են մինչ այս անհայտ LYSET գենը, որը թույլ է տալիս սննդարար նյութերով, ոչ այնքան հարուստ միջավայրում, քաղցկեղային բջիջներին սնվել մարդու օրգանիզմի սպիտակուցներով։ Հետազոտության արդյունքները, ըստ shantnews-ի՝ հրապարակվել են Science ամսագրում։