Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց Երևանի փողոցների լուսացույցի համապատասխան ազգանշանով աջակողմյան երթևեկությունը մշտապես թույլատրելի խաչմերուկներում համապատասխան անվտանգության միջոցներ ձեռնարկելու նպատակով նոր մրցույթ հայտարարելու մասին:
«Ինչպես անցած անգամ զեկուցեցի՝ մրցույթը հայտարարված է, պարզապես քանի որ «Առնեպս» ծրագիրը մեկ օր չէր աշխատել, ընկել էր դրա տակ, փաթեթը նորից ուղարկվել է գնումների բաժին, որ կրկին հայտարարվի մրցույթը»,- ասաց քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Սարգսյանը:
«Լավ ա՝ ավտոյի տակ չի ընկել»,-արձագանքեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը: