Կառավարությունը շարունակում է ճանապարհաշինությունը դիտարկել որպես մեկ անձից գնում իրականացնելու շատ հարմարավետ ոլորտ և մեկ անձից միլիոնավոր դրամների գնումներ է իրականացնում անգամ այն ընկերություններից, որոնք, ըստ Փաշինյանի իշխանության տարածած պաշտոնական հաղորդագրությունների, պետությանը պատճառել են միլիոնների վնաս։