Հայիթիի մայրաքաղաքի արվարձաններից մեկում հանցավոր խմբավորման անդամներն առևանգել են Թուրքիայի ութ քաղաքացու։ Այս մասին հաղորդում է «Haiti-24» լրատվական պորտալը։
Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիներն ավտոբուսով Դոմինիկյան Հանրապետությունից Կրուա-դե-Բուքե կոմունա էին ուղևորվում, իսկ այդ տարածաշրջանը համարվում է հանցախմբերի գործունեության հիմնական գոտիներից մեկը։
Հաղորդվում է, որ զբոսաշրջիկների առևանգումից հետո Հայիթիի իշխանություններն անմիջապես կապվել են Անկարայի հետ։
ՄԱԿ-ի կառույցները հայտնում են, որ Հայիթիում անվտանգային ու հումատիտար իրավիճակները վատթարացել են, ինչը պայմանավորված է նախորդ տարվա ամռանը նախագահ Ժովենել Մոիզի սպանության հետ։ Անմիջապես դրանից հետո տեղի է ունեցել հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 2,2 հազար մարդ։