Ինչպես նշվում է BBC լրատվական գործակալության հոդվածում, գրիպով հիվանդացած մարդկանց մի մասի մոտ բավականին երկար են պահպանվում գերհոգնածությունը, հաճախակի գլխացավերը, շնչառության հետ կապված դժվարությունները, նյարդային վիճակը։ Երբեմն այս վիճակները պահպանվում են անգամ ապաքինվելուց հետո մի քանի ամիս շարունակ․ այսպիսի եզրահանգման են հանգեցրել տվյալները, որոնք հավաքագրվել են Օքսֆորդի համալսարանի փորձագետների կողմից։ Այս թեմայի նկատմամբ հետաքրքրությունն առաջացել …