«Միլանի» մամուլի ծառայությունը հայտարարել է «Ռեալի» հարձակվող Բրաիմ Դիասին վարձակալելու մասին։
Վարձակալական պայմանագիրը նախատեսված է երկու տարով։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն ուզում է խաղալ միայն «Միլանում»։ Նրա տեղեկացմամբ՝ բացի վարձակալության պայմանագրից, իտակալան ակումբը կարողացել է նաև խաղացողին 25 մլն եվրոյով գնման վերաբերյալ կետ ավելացնել պայմանագրում։ Դրա հետ մեկտեղ, «Ռեալը» հնարավորություն կունենա 30-31 մլն եվրոյով հետ գնելու իր խաղացողին։
Նախորդ մրցաշրջանում իսպանացին նույնպես վարձակալությամբ հանդես էր գալիս «Միլանում»։ Նա 39 խաղում դարձել է 7 գոլի հեղինակ։