Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն, ում լիազորություններն օգոստոսի 2-ին՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը, կավարտվեն, նոր պաշտոն կստանձնի։ Factor TV-ն տեղեկացավ, որ առաջիկա օրերին Միրզոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար կնշանակվի։ Նա ընդունել է այս պաշտոնի առաջարկը։ Նշանակումը կլինի օգոստոսի 2-ից ոչ շուտ, քանի որ մինչ այդ նա շարունակում է մնալ ԱԺ խոսնակի կարգավիճակում։ Մեր տեղեկություններով՝ Միրզոյանին […]
The post Արարատ Միրզոյանն ԱԽ քարտուղար կնշանակվի.Factor appeared first on MediaLab Newsroom-Laboratory.
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն, ում լիազորություններն օգոստոսի 2-ին՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրը, կավարտվեն, նոր պաշտոն կստանձնի։
Factor TV-ն տեղեկացավ, որ առաջիկա օրերին Միրզոյանն Անվտանգության խորհրդի քարտուղար կնշանակվի։
Նա ընդունել է այս պաշտոնի առաջարկը։ Նշանակումը կլինի օգոստոսի 2-ից ոչ շուտ, քանի որ մինչ այդ նա շարունակում է մնալ ԱԺ խոսնակի կարգավիճակում։
Մեր տեղեկություններով՝ Միրզոյանին նաև այլ պաշտոններ են առաջարկվել, մասնավորապես՝ Արտաքին գործերի նախարարի, սակայն նա հրաժարվել է։ Հիշեցնենք նաև, որ Արարատ Միրզոյանը հուլիսի 20-ին հրաժարվել էր պատգամավորական մանդատից։
Այս մասին հայտնում է Factor.am-ը
The post Արարատ Միրզոյանն ԱԽ քարտուղար կնշանակվի.Factor appeared first on MediaLab Newsroom-Laboratory.