Սոցիալական ցանցերում հրապարակված բովանդակության հոսքում մտածելու և պրպտելու առիթներ ստեղծող պահերը որսալը նման է ակնթարթին, երբ փորձում ես որսալ Ամանորի գալուստը, ինչն ամեն տարի չէ, որ հաջողվում է: Այնուամենայնիվ, նման անձնական հաջողություն գրանցեցի ամիսներ առաջ, երբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում հանդիպեցի նկարիչ-մուլտիպլիկատոր Նաիրա (Նարարա) Մուրադյանի մի հրապարակման: