«Amazon» ընկերության հասույթը 2021 թ. առաջին եռամսյակում հասել է 108.5 մլրդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 44%-ով, հաղորդում է ТАСС-ը:
Օպերացիոն եկամուտը կազմել է 8.9 մլրդ դոլար՝ աճելով մոտ 50%-ով:
Ընկերության բոլոր ցուցանիշները գերազանցել են փորձագետների սպասելիքները և շատ ավելի են աճել:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում Amazon Prime Video-ի հարթակում 175 օգտատեր ֆիլմեր ու հեռուստածրագրեր է դիտել, իսկ դիտումների ժամաքանակը աճել է 70%-ով: