Ս. թ. ապրիլի 24-ին Վարշավայի Հայկական պուրակում գտնվող խաչքարի մոտ Լեհաստանում ՀՀ դեսպանությունը ծաղկեպսակի տեղադրման ավանդական արարողություն էր կազմակերպել Հայոց ցեղասպանության սրբադասված 1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար։ Հիշատակի արարողությունը մեկնարկել էր Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Տարոն վարդապետ Ղուլիկյանի բարեխոսական կարգի հանդիսապետությամբ: Ներկաներին ուղղված իր խոսքում դեսպան Սամվել Մկրտչյանն, անդրադառնալով օրվա խորհրդին, …