Ռուսական «Գիտություն» տիեզերական մոդուլի արձակումը դեպի Միջազգային տիեզերակայան նախատեսվում է հուլիսի 15-ին, РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՆԱՍԱ-ն:
Հաղորդվում է, որ «Պրոտոն-Մ» հրթիռակրով մոդուլն անձակվելու է Ղազախստանում տեղակայված Բայկոնուրի տիեզերական օդակայանից:
«Գիտություն» մոդուլի կառուցումը սկսվել է 1995 թ-ից՝ որպես արդեն տիեզերքում գործող «Զարյա» մոդուլի երկրային կրկնօրինակ: 2004 թ. որոշվել էր Միջազգային տիեզերակայանի ռուսական հատվածի նոր մոդուլի կառուցման աշխատանքներում խնայողություն կատարել և «կրկնօրինակը» վերակազմավորել թռիչքային լիարժեք մոդուլի:
Մոդուլի արձակումը նախատեսված է եղել 2007 թ-ին, սակայն կառուցման աշխատանքների ձգձգումների պատճառով ամեն անգամ հետաձգվել է հաջորդ տարի: