ԱՄՆ-ում «Microsoft 365» ծրագրի տարբեր գործառույթների խափանումներ են տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Downdetector-ին:
Մասնավորապես, խնդիրներ են առաջացել խմբային աշխատանքների համար նախատեսված «Microsoft Teams» հարթակի աշխատանքում:
Օգտատերերի մեծ մասի՝ 76%-ի մոտ դժվարություններ են առաջացել ծրագրին միանալու դեպքում, 20%-ը չի կարողացել մուտք գործել իրենց օգտահաշիվները, ևս 3%-ի դեպքում խնդիրներ են առաջացել կայք մուտք գործելու ժամանակ:
Առավել մեծ թվով դժգոհություններ են ստացվել ԱՄՆ-ի արևմտյան և արևելյան շրջանների բնակիչներից: