Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ԵՄ-ին սառեցնել Վրաստանին ֆինանսական աջակցության տրամադրումը ներքաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու հերթական փորձի ձախողման պատճառով, հաղորդում է ТАСС-ը:
«Վրաստանի թե՛ իշխող, թե ընդդիմադիր կուսակցությունները մեղավոր են ճգնաժամի հանգուցալուծման հարցով բանակցությունները տապալելու համար, պատասխանատվությունը երկու կողմերի ուսերին է: Այս ձախողումից հետո Վրաստանի իշխանությունները չպետք է ակնկալեն, որ Եվրամիության հետ հարաբերությունները կլինեն առաջվանը, այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Կոչ ենք անում սառեցնել ֆինանսական աջակցության տրամադրումը»,- ասված է պատգամավորների տարածած հայտարարությունում:
Պատգամավորները Վրաստանի իշխող քաղաքական ուժին կոչ է արել ակտիվացնել ջանքերը քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու ուղղությամբ: