Ռուսաստանն ու Բելառուսը կարող են հաջողությամբ լուծել իրենց անվտանգային, տնտեսական զարգացման ու քաղաքացիների բարեկեցության բարձրացման խնդիրները, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Բելառուսի իր գործընկերոջն ուղղված շնորհավորական ուղերձում:
«Համոզված եմ, որ մեր պետությունների դիվանագիտական գերատեսչությունները զգալի ներդրում են ունենալու երկկողմ կապերի ամրապնդման ու միջազգային հարթակում ընդհանուր շահերի պաշտպանության հարցում»,- ասել է Լավրովը:
ՌԴ ԱԳ նախարարը նշել է նաև, որ Մոսկվան և Մինսկը բարձր են գնահատում դաշնակցային հարաբերությունները:
Ռուսաստանի ու Բելառուսի ժողովուրդների միասնության օրվա առթիվ է Սերգեյ Լավրովը բելառուսցի իր գործընկերոջը շնորհավորական ուղերձ հղել: