Добавить новость

Воробьев: возвращение «Троицы» в лавру — большое событие для православных

Объем производства электротехники в Москве увеличился в семь раз за пять лет

Свыше 100 человек посетили день мужского и женского здоровья в Мытищах

6 человек в тяжелом состоянии не могут вытащить из перевернутых вагонов в Коми



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Մինչև 8% գնաճ կարող է լինել. ապրանքները շարունակելու են թանկանալ. եթե այս իշխանությունը շարունակի մնալ, ապա մենք կունենանք բավականին ծանր տնտեսական իրավիճակ. Արթուր Խաչատրյան

Կենտրոնական բանկը նշում է, որ Հայաստանում գնաճն ավելանալու է, հետևաբար, ՀՀ բնակչության կենսամակարդակն ընկնելու է: Ապրանքները շարունակելու են թանկանալ, իսկ ԿԲ-ի կանխատեսումներից երևում է, որ գոնե կարճաժամկետ կտրվածքով գնաճը 5,3 տոկոսի սահմաններում է լինելու, բայց հետագայում, ինչ-որ անհասկանալի լավատեսական կանխատեսումներով պայմանավորված՝ կարծում են, որ գնաճը կվերադառնա 4 տոկոսի սահման, այսինքն՝ այն սահման, որը նրանք օրենքով պետք է պահեն: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը՝ խոսելով ԿԲ-ի «Գնաճի հաշվետվություն (Դրամավարկային քաղաքականության ծրագիր առաջին եռամսյակ 2021թ. Դրամավարկային քաղաքականության 2020թ. IV եռամսյակի ծրագրի կատարման հաշվետվության մասին, ըստ որի, Հայաստանում պահպանվում է գնաճային սպասումների զգալի ավելացումը:

«Բայց, եթե սցենարները նայենք, ապա նրանց կիրառած  «հովհարային գծանկարով» մինչև 8 տոկոս գնաճ կարող է լինել: Նրանք, սա հիմնավորում են դոլարի արժևորմամբ և համավարակով պայմանավորված համաշխարհային միտումներով, բայց ես կարծում եմ, որ տեղի ունեցողը նաև այլ բացատրություն ունի: Ըստ պաշտոնական թվերի՝ մենք ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշի անկում 6,7 տոկոսի չափով և ունենք արտաքին առևտրաշրջանառության նվազում, ներմուծումը նվազել է շուրջ 13,6 տոկոսով: Սա նշանակում է, որ Հայաստանում ապրանքն ավելի քիչ է արտադրվում, քան նախորդ տարիներին և Հայաստան ավելի քիչ ապրանք է ներմուծվում, քան նախորդ տարիներին: Ստացվում է, որ մենք նաև ունենք ապրանքային  դեֆիցիտ և դեֆիցիտով պայմանավորված գնաճ»,- ներկայացրեց Խաչատրյանը:

Դիտարկմանը, թե էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է, Խաչատրյանն արձագանքեց՝ այս հայտարարությունն իրականության հետ որևէ ընդհանրություն չունի: «Անգամ նրա բերած մաթեմատիկական հաշվարկն է անլուրջ: Իսկ լավատեսական հիմնավորումներ անելիս, թե երկնիշ տնտեսական աճ է լինելու՝  նա հաշվի չի առնում, որ իր մենք աղետալի պարտություն ենք կրել և մինչ օրս առկա է կորոնավիրուս: Երկու կարևոր հարցերը հաշվի չառնելով՝ ինչպե՞ս է նա կարողանում տնտեսական աճ կանխատեսել»:

Հարցին, թե արդյո՞ք էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկը չեն քննարկել այս հարցերը, որ հիմա ականատես ենք լինում երկու հակասական հայտարարությունների՝ վերջինս պատասխանեց, որ ԿԲ-ի կանխատեսումները տնտեսական աճի հետ կապված շուրջ 7 անգամ տարբերվում է Քերոբյանի լավատեսական  կանխատեսումներից:

«Ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե էկոնոմիկայի և Ֆինասների նախարարները, փոխվարչապետը միասին այս հարցը քննարկում են, թե ոչ, քանի որ անցած տարի դեկտեմբերին Քերոբյանն առաջարկել էր տնտեսական զարգացման իր մոտեցումը պետական ներդրումների հետ կապված, դրան դեմ էին քվեարկել ֆինանսների նախարարը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Այսինքն, Կառավարությունում նրանք անգամ միմյանց հետ կարևոր հարցեր չեն քննարկում կամ ընդհանուր մոտեցում չունեն, ուր մնաց էկոնոմիկայի նախարարն ու Կենտրոնական բանկն այս հարցում համաձայնեն»:

Խոսելով գնաճի ֆոնին հասարակության վիճակի մասին՝  Խաչատրյանը նշեց, որ 5 տոկոս սղաճի ֆոնի վրա, գոնե պաշտոնական տվյալներով,  աշխատավարձերի բարձրացումը կազմել է 0,8 տոկոս, ինչը չի կարող չհանգեցնել  կենսամակարդակի վատթարացման: «Եթե այս իշխանությունը շարունակի մնալ, եթե այս հանցավոր քաղաքական խմբակը շարունակի իշխել Հայաստանը և տնտեսական քաղաքականության մեջ փոփոխություն չտեսնենք, ապա մենք կունենանք բավականին ծանր տնտեսական իրավիճակ, մարդկանց բարեկեցությունն էապես կնվազի և նրանք, ովքեր ասում էին՝ թող հացը դառնա 1000 դրամ, բայց Փաշինյանը շարունակի վարչապետ մնալ, իրենց նպատակն իրականացված կտեսնեն»:

«Այս Կառավարությունն իր վարչապետի գլխավորությամբ ասում էր, որ Հայաստանն ագրարային պետությունից պետք է դարձնենք զարգացած արդյունաբերական երկիր, ոչնչացրեց գյուղատնտեսության նախարարությունը, միավորեց այն Էկոնոմիկայի նախարարությանը։ Այսօր հույսն էլի դրել է գյուղատնտեսության վրա: Կարծում եմ՝ իշխանականներին սա պետք է հուշի, որ նրանք հերթական սխալն էին գործել»,-նշեց նա:

Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ այս իշխանությունը տնտեսական զարգացման հեռանկարը կապում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որի ապացույցն է վերջին շրջանում վարչապետի, Տավուշի մարզպետի, ԱԽ քարտուղարի հայտարարությունները: «Օրվա իշխանությունը թուրքական օրակարգն է առաջ տանում՝ ենթակառուցվածքային ձախողված ծրագրերը գովազդելով:  Ինչպե՞ս կարող էր թուրքը, ով  6 ամիս առաջ մեր դեմ կռվում էր Արցախում, այսօր օգնի, որ զարգանանք: Ի՞նչ է, 6 ամիս առաջ թշնամի էին, հիմա դարձան բարեկամ»:

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Экскурсия «Изварино. Краеведческой тропой» состоится 29 июня во Внуковском

В Москве задержан сотрудник банка по подозрению в многомиллионном мошенничестве

Новую насосную станцию построят на улице Бойко в Лобне

В Мытищах продолжается ямочный ремонт дорог

Музыкальные новости

Бастрыкин потребовал доклад о расследовании уголовного дела из-за нападения своры собак на ребенка в Забайкалье

Начались съемки сериала “Три сестры” с Ларисой Гузеевой, Павлом Деревянко и Юлией Александровой

Вебкам-студия MONTANA в Санкт-Петербурге

Состоялась церемония вручения премии Men Today Trends

Новости России

Воспитанники подмосковного центра приняли участие в турнире по настольному теннису

Производитель «Иволги» начал проверку всех поездов после ЧП на МЦД-3

Новую насосную станцию построят на улице Бойко в Лобне

Асфальтирование пешеходных дорожек недорого СПб

Экология в России и мире

Главный врач клиники микрохирургии глаза АйМед Элина Санторо: как защитить зрение при просмотре ТВ

«Авиаторы» возглавили рейтинг самых популярных солнцезащитных очков у россиян – «585*ЗОЛОТОЙ»

Регистрация на Международную выставку FASHION STYLE RUSSIA ОТКРЫТА!

Самой популярной солнцезащитной оптикой в Махачкале стали очки бренда Polaroid

Спорт в России и мире

Зарина Дияс сотворила громкую сенсацию на Уимблдоне-2024

«Недальновидное решение». На «Беларусь 1» раскритиковали отказ Арины Соболенко от Олимпиады

Теннисистка Анастасия Тихонова вышла в ½ финала квалификации Уимблдона

В Беларуси отреагировали на неожиданное решение Арины Соболенко

Moscow.media

С начала года в Подмосковье ликвидировали 10 незаконных примыканий к региональным трассам

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

Утро июня...

Как повысить эффективность бизнеса: 8 причин сотрудничать с крупным грузоперевозчиком











Топ новостей на этот час

Rss.plus






Производитель «Иволги» начал проверку всех поездов после ЧП на МЦД-3

Воспитанники музыкальной школы Красногорска завоевали награду на фестивале

В Москве задержан сотрудник банка по подозрению в многомиллионном мошенничестве

Экскурсия в Музей архитектуры на выставку к 300-летию Российской академии наук