Добавить новость

В Подмосковье от борщевика обработали более 21 тысячи га земли

Минэкологии Подмосковья призывает жителей быть осторожными вблизи водоемов

Замок Пугачевой в деревне Грязь оценили в 11 млн рублей

Шпажисты из Звенигорода завоевали 4 золотые медали на играх БРИКС



World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը: Անդրադառնալով օրվա …

The post ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը appeared first on ԳԱԼԱ.

Մարտի 31-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված արցախահայության առջև ծառացած հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների հասցեագրման ուղղությամբ միջազգային գործընկերների ներգրավման նպատակով մարդասիրական կոչի ազդարարմանը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կառույցների ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար իրադրության, արցախահայության սոցիալ-տնտեսական կարիքների և դրանց հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վրա:

ԱԳ նախարարը, երախտագիտություն հայտնելով Արցախում առաջնահերթ հումանիտար ծրագրերի իրականացման գործում մասնակցություն ունեցած Հայաստանի գործընկեր պետություններին ու միջազգային կազմակերպություններին, ընդգծեց, որ կարիքները դեռ զգալի են, հատկապես՝ կացարանների, ապրուստի համար անհրաժեշտ գումարների գեներացման, ինչպես նաև մտա-հոգեբանական օգնության առումով: «Հայաստանը մշտապես Արցախի իր եղբայրների և քույրերի կողքին է՝ հումանիտար այս աղետի հասցեագրման հարցում, սակայն բավական բարդ է դա անել առանց միջազգային հանրության աջակցության», — նշեց ԱԳ նախարարը:

Միջազգային գործընկերների կողմից Արցախում մարդասիրական օգնության տրամադրման և հումանիտար ծրագրերի իրականացման համատեքստում ՀՀ ԱԳ նախարարն ընդգծեց. «Ինչպես շատերդ գիտեք, հումանիտար հասանելիության հարցը, ցավոք, շարունակաբար քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից, ինչի հետևանքով առայսօր՝ հրադադարից 5 ամիս անց, ՄԱԿ-ի մեր գործընկերներին չի հաջողվում իրականացնել իրենց առաքելությունն Արցախում:

Ցավոք սրտի, հակամարտությունները եզակի երևույթ չեն աշխարհում, սակայն եզակի երևույթ է, երբ միջազգային հանրությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ը,  հնարավորություն չունի տեղում աջակցություն ցուցաբերելու հակամարտությունից տուժած մարդկանց։ Այսպիսին է այժմ իրավիճակն Արցախում։ Չնայած մեր բոլոր ջանքերին ու առաջարկներին, միջազգային օգնությունը դեռ ամբողջ ծավալով հասանելի չէ արցախահայությանը: Այս համատեքստում ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ մեզ համար այս իրավիճակն այլևս ընդունելի չէ. հումանիտար այս հարցի որևէ քաղաքական շահարկում պետք է հստակ արձագանքի արժանանա մեր միջազգային գործընկերների կողմից: Արցախ վերադարձած մեր հայրենակիցները չպետք է զրկված լինեն միջազգային հումանիտար օգնությունից, համընդհանուր մարդու իրավունքներից: Բնակության տարածքի կարգավիճակով պայմանավորված որևէ իրավունքի օտարում միջազգային իրավունքի, այդ թվում՝ հումանիտար իրավունքի նորմերի ու սկզբունքների խախտում է: Կոչ ենք անում մեր գործընկերներին անհապաղ քայլեր ձեռնարկել ու համապատասխան ճկունություն դրսևորել՝ հումանիտար ծրագրերն առավել հասանելի դարձնելու բոլոր տուժածների համար, առանց որևէ խտրականության կամ այդ մարդկանց արժանապատվությունն անտեսելու»,- նշեց ԱԳ նախարարը։

Իր խոսքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը ներկայացրեց արցախահայության կարիքների հասցեագրման գործում կառավարության կողմից իրականացվող ծրագրերը: Նախարար Առաքելյանը, մասնավորապես, ընդգծեց. «Մեր հետագա կարևորագույն առաջնահերթությունը կացարան կորցրած արցախցիների վերադարձի ապահովումն է, որի համար «Հայաստան» hամահայկական hիմնադրամի հետ համատեղ կառավարությունը սկսում է բնակարանաշինության ծրագիր՝ մոտ 210 մլն դոլար բյուջեով։ Հավելեմ նաև, որ սոցիալական աջակցության ծրագրերի մասով պետական բյուջեից արդեն հատկացվել է ավելի քան 50 մլն դոլար, հաստատված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերի մասով հատկացումները կկազմեն ևս 50 մլն դոլար։

Ուզում եմ մեր երախտիքը հայտնել բոլոր այն պետություններին ու կազմակերպություններին, որոնք օգնության ձեռք են մեկնել պատերազմից տուժած արցախցիներին: Սակայն նաև ցավով պետք է նշեմ, որ սոցիալական խնդիրների մասով միջազգային հանրության արձագանքը համարժեք չենք կարող համարել այն աղետին, ինչի հետ բախվել են արցախցիները։ Ժամանակակից աշխարհում նման փոքր տարածքում 1.5 ամիս տևած ռազմական ագրեսիան հանգեցրել է աղետալի հետևանքների, որը, առաջին հերթին, պատվով հաղթահարեցին հենց արցախցիները՝ օր առաջ պատրաստակամություն հայտնելով վերադառնալ իրենց ծննդավայր»:

Նախարարի խորհրդական Կարեն Դադուրյանը համապարփակ ներկայացրեց շուտափույթ հասցեագրում պահանջող խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերը՝ որպես հնարավոր արտաքին ֆինանսավորման համար կարևոր առաջնահերթություններ:

Ներկաներին ուղերձով դիմեցին նաև արցախցիներ, պատերազմի արհավիրքը սեփական աչքերով տեսած Սամվել Առաքելյանը և Լիկա Զաքարյանը՝ ներկայացնելով պատերազմական ժամանակաշրջանում իրենց փորձը և արցախահայության առջև ներկայումս ծառացած մարտահրավերներն ու հումանիտար խնդիրները։ Վերջիններս կարևորեցին միջազգային հանրության տեղում ներգրավվածությունը՝ այդ խնդիրների հասցեագրման գործում:

Իր եզրափակիչ խոսքում ԱԳ նախարարը նշեց. «Ցավոք, երբ մենք խոսում ենք աշխարհում հաճախակի դարձած հակամարտությունների մասին, մենք սկսել ենք ուշադրություն դարձնել ընդամենը վիճակագրությանն ու թվերին՝ մոռանալով մարդկանց մասին: Այսօր մենք պատիվ ունեցանք Ձեզ ներկայացնել Արցախի մեր երկու հայրենակիցներին՝ Լիկային և Սամվելին՝ իրենց մարդկային դեմքերով: Եվ պատկերացրեք, որ այսպիսի մարդկային պատմություններ հարյուր հիսուն հազար դեմք ունեն»:

The post ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ մարդասիրական կոչի ազդարարման միջոցառումը appeared first on ԳԱԼԱ.

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Минобороны подало иск на 38 млн рублей против пермского завода «Телта»

День двора отметили творческой программой в микрорайоне Строитель в Мытищах

Аванса хватило на четыре года // Реставратору объектов Московского Кремля дали срок по делу о мошенничестве

Музыкальные новости

Игровые мониторы Philips Evnia 27M2N3200A и 24M2N3200A предлагают новый уровень качества геймплея

Собянин рассказал о развитии системы социальной помощи в Москве

«Спорт вдохновляет»: судебные приставы Кузбасса приняли участие в молодежном спортивно-туристическом мероприятии «Гонка профсоюзов - 2024»

Что МОК, то и сделал. Фетисов рассказал, когда Россия вернётся на Игры

Новости России

Выстроились по росту. С 1 июля тарифы на «коммуналку» подрастут почти на 10%

"Авиасейлс": на июль больше всего подешевели перелеты в Ташкент и Пхукет

Умер заслуженный тренер СССР Виталий Ерфилов

Родион Газманов рассказал о планах завершить карьеру из-за политической деятельности

Экология в России и мире

Новый рекорд России: медитация Relax FM объединила 1699 человек

Главный врач клиники "Мегастом", стоматолог Владимир Лосев: в каком возрасте оптимально устанавливать брекеты

В АО "Желдорреммаш" введен единый Стандарт по метрологическому обеспечению в производстве.

Встреча бизнес-клуба Ассоциации текстильщиков в Москве

Спорт в России и мире

Рейтинг WTA. Калинская дебютировала в топ-20

Анна Калинская впервые вошла в топ‑20 рейтинга WTA

Дарья Касаткина с уверенной победы стартовала на травяном турнире в Истбурне

Уимблдон потребует от российских теннисистов подписать декларацию о нейтралитете

Moscow.media

Новый рекорд России: медитация Relax FM объединила 1699 человек

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: В Московском регионе более 62 тысяч семей распорядились материнским капиталом через банки

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70

Краски севера VIII











Топ новостей на этот час

Rss.plus






Клиники пластической хирургии и эстетической медицины: Возвращая красоту и уверенность в себе

Вторая смена военно-патриотического лагеря «Хочу стать десантником» стартовала в Нижнем Новгороде

Синоптик Вильфанд пообещал москвичам жаркие выходные 29-30 июня

ПРОДАМ: Батарейки SAFT со склада в Москве