Ես կարծում եմ՝ ՀՀ առաջին նախագահի արած հայտարարությունը կարելի է քննարկել, նա առաջարկել է նորմալ տարբերակ:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» առաջնորդ Վազգեն Մանուկյանը:
«Ինչ վերաբերում է այդ հայտարարությունն անելու դրդապատճառին, ես դա չեմ մեկնաբանում և չեմ ասի՝ մենք հիմա մրցում ենք իրար հետ, այլ այս պահին ես կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ևս շատ մտահոգված է ստեղծված իրավիճակով և փնտրում է լուծումներ»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա նաև մեկնաբանեց այն, որ Հայաստանի և Արցախի նախագահները հանդիպել են միմյանց հետ:
«Բոլոր նախագահները միմյանց հետ կռված են, բոլորը միմյանց հետ հակասություններ ունեն, բայց հիմա Հայաստանում այնպիսի արհավիրք է, որ բոլոր նախագահները պետք է կարողանան իրար հետ լեզու գտնել և դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- նշեց նա: