Բանգլադեշում առնվազն 17 մարդ Է զոհվել ավտոբուսի և միկրավտոբուսի ճակատային բախման հետևանքով:
Մարտի 26-ին այդ մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ըստ այդ տվյալների՝ վթարը տեղի Է ունեցել Ռաջաշահի քաղաքում: Ճանապարհա-տրանսպորտային պատահարի պատճառների մասին չի հաղորդվում, կատարվում Է հետաքննություն: