Աֆրիկյան փղերը ոչնչացման եզրին են: Այս մասին հայտարարել է բնության և բնական պաշարների պահպանման միջազգային միությունը, հայտնում է BBC-ն:
Ներկայում աֆրիկյան անտառային փղերը ոչնչացման եզրին են, իսկ թփուտի փիղը միջազգային Կարմիր գրքում ներառված է վտանգված կենդանիների շարքում: Նախկինում այս կենդանիները համարվում էին «խոցելի»:
Նշենք՝ վերջին երեք տասնամյակի ընթացքում անտառային փղերի քանակը նվազել է ավելի քան 86 տոկսով: Վերջին 50 տարվա ընթացքում նրանց ցեղատեսակին պատկանող կենդանիների թվաքանակը նվազել է առնվազն 60 տոկոսով:
Կենդանիների թվի անկման պատճառներն են որսագողությունը՝ փղոսկրի արդյունահանման նպատակով: Ըստ բնության և բնական պաշարների պահպանման միջազգային միության՝ Աֆրիկայում մնացել է ընդամենը 415 000 փիղ: