Արցախյան պատերազմում մեր կրած նվաստացուցիչ պարտությանը և դրան հաջորդած այս քաղաքական քաոսի ու անիշխանության համատեքստում մենք մի պահ կտրվել ենք սոցիալ-տնտեսական այն իրողություններից, որում մենք ապրում ենք, հասարակությունը դադարել է տեսնել այն պայմանները, որում նա հայտնվել է։ Հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանի և քաղաքագետ Արմեն Մինասյանի՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «36.6» հաղորդաշարի ժամանակ ասել Սամվել Ֆարմանյանը:
«Մենք լսում ենք հրապարակումներ այն մասին, որ առողջապահական ոլորտում առաջացել էր խնդիր բուժաշխատողների աշխատավարձերի ժամանակին վճարման խնդիր, զուգահեռ առկա են հրապարակումներ, որ կրճատվում են կրթության ոլորտին հատկացվող միջոցները, փոխարենը մենք օտարներից պարտք ենք վերցնում, 750 մլն դոլար արժողությամբ եվրոբոնդեր, պետբյուջեի մասին օրենքով նախատեսված ծախսերը կատարելու համար, զուգահեռ սրան կառավարությունը 105 մլն դոլարի չափ ներգրավեց «Հայաստան» համահայկական հիմնադրամից, կրկին, որպեսզի սպասարկի բյուջեի ծախսերը: Մինչև պատերազմը կառավարությունը ջանք չէր խնայում ձեզ ապացուցելու, որ հոգ է տանում ձեր մասին. ձեզ վաճառելով այդ լավ ապրելու հույսը նրանք բարձր էին պահում իրենց վարկանիշը, իսկ հիմա, երբ արցախյան խնդիրը իրենց պատկերացմամբ լուծված է, ձեր վստահությունը շահելու կարիք այլևս չկա»,- նշել է նա։
Հաղորդման մյուս հեղինակ Արմեն Մինասյանն իր հերթին նշել է, որ բյուջեով է որոշվում ինչպես ենք մենք ապրելու: Պետական բյուջեն պետության համար, թերևս, ամենակարևոր փաստաթուղթն է: Ավանդաբար Հայաստանում պետական բյուջեն լայնածավալ քննարկում է դրվում և ընդունվում յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին:
«2020թ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մենք մեծամասամբ զբաղված էինք պատերազմական գործողություններով և ուշադրություն չդարձրինք, թե ինչպես խորհրդարանն ընդունեց 2021թ-ի պետ բյուջեն, մինչդեռ այն բավականին հետաքրքիր է: Ընթացիկ տարվա բյուջեն մինուս 341 մլրդ դրամ պակասուրդ ունի, ինչը բացարձակ ռեկորդ է Հայաստանի պատմության ողջ ընթացքում և այս պակասուրդը պայմանավորված է նրանով, որ 2020ը ճգնաժամային տարի էր: Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կրճատել է ոչ միայն բյուջետային, այլև կապիտալ ծախսերը. Էապես նվազել են սոցիալական պաշտպանությանն ուղղված ծախսերը, փախստականների ինտեգրման միջոցառումների ծախսերը, սոցիալապես անապահովների բժշկական օգնության ծավալները:
Հարց է առաջանում, եթե բյուջեն նվազել է, ապա ինչի հաշվին է պետությունը որոշակի հոդվածների ավելացում արել: Պետբյուջեի առանձին միջոցառումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հիմնական խնայողություններն արել է կապիտալ ծախսերի հաշվին, ինչպիսիքն են»,- նշել է Արմեն Մինասյանը։
Մանրամասները դիպեք տեսանյութում։