Ժողովրդավարության մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն ԱՄՆ-ում սխալ են մեկաբանվում, նշել է Կրելմի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ու հավելել, որ յուրաքանչյուր երկիր ունի այնպիսի համակարգ, որը առավելագույնս համապատասխանում է իր ազգային շահերին։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Հինգշաբթի կայացած իր առաջին մամուլի ասուլիսի ժամանակ, Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել էր, որ Սի Ծինփինը ՌԴ նախագահի պես կարծում է, որ նոր թրենդն ավտորիտարիզմն է և նոր աշխարհում ժողովրդավարությունը չի գործում։
«Յուրաքանչյուր երկիր ունի իր ժողովրդավարությունը և դա այն համակարգն է, որը լավագույնս է համապատասխանում իր ազգային հիմքերին և կյանքի ներկայիս ձևին», – լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Պեսկովը և հավելել, որ Ռուսաստանը միշտ հարգանքով է վերաբերվել ու շարունակելու է հարգանքով վերաբերվել յուրաքանչյուր երկրի ընտրած ուղուն։
Ըստ նրա, կան երկրներ, որնք պարտադիր են համարում «ամբողջ աշխարհի բռնի ժողովրդավարացումը՝ ցանկություն չունենալով տեսնել, որ այն, ինչ անվանում են ժողովրդավարություն տարբեր երկրներում տարբեր է»։
Լրագրողների հարցերին ի պատասխան, Պեսկովը հրաժարվել է նշել որևէ երկրի անունը, որը, ըստ Վլադիմիր Պուտինի, ժողովրդավար չէ։