Ադրբեջանի զինված ուժերը մարտի 15-18-ը օպերատիվ-մարտավարական զորավարժություններ անցկացրին՝ 10 000 զինծառայողների, շուրջ 100 զրահամեքենաների, մինչեւ 200 հրթիռային եւ համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի եւ ականանետների, մինչեւ 30 միավոր ռազմական ավիացիայի, ԱԹՍ-ների ներգրավմամբ։ Razm.info մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանի խոսքով՝ եթե այս զորավարժությունները համեմատենք վերջերս՝ փետրվարին Կարսում անցկացված թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հետ, ապա ակնհայտ է՝ դրանք տարբերվում …