Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը մահացել է Կուբայից Գերմանիա թռչող ինքնաթիռում:
Այս մասին հայտարարել է Բունդեսթագում Մեքլենբուրգ Վորպոմերնի պատգամավորական խմբի ներկայացուցիչ Էխհարդտ Ռեհբերգը, գրում է dw.com-ը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Bild թերթը, Քրիստոնեա-դեմոկրատական միության պատգամավորը թռիչքի ժամանակ կորցրել էր գիտակցությունը, որից հետո ինքնաթիռի անձնակազմը որոշել էր անհապաղ արտակարգ վայրէջք կատարել Դուբլինում: Այնուամենայնիվ, այնտեղի բժիշկներին չէր հաջողվել փրկել քաղաքական գործչի կյանքը:
Դեռևս չի նշվում՝ արդյոք Շտրենցի այցը Կուբա գործնական, թե մասնավոր բնույթ էր կրում:
Հիշեցնենք՝ հունվարի վերջին Բունդեսթագը պատգամավորին, որը մեղադրվում էր կաշառակերության և Ադրբեջանի շահերի համար լոբբիստական գործունեության համար, զրկել էր անձեռնմխելիությունից: