Ամերիկացի տիեզերագնացներ Վիկտոր Գլովերն ու Մայքլ Հոփքինսը Միջազգային տիեզերակայանից դուրս են եկել բաց տիեզերք ու տեխնիկական աշխատանքներ կատարել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով NASA-ի հաղորդագրությանը։
6 ժամ 47 րոպեում տիեզերագնացները կատարել են իրենց առջև դրված բոլոր առաջադրանքները՝ վերագործարկել համակարգի սառեցման սարքավորումները, փոխարինել անլար կապի ալեքհավաքը և ոչ միայն։
Սա տիեզերագնացների՝ բաց տիեզերք դուրս գալու 237-րդ փորձն էր։