Ֆրանսիական Renault ընկերությունը ներկայացրել է նոր ապրանքանշանը. այն դարձյալ շեղանկյուն պատկեր է, որը ընկերության խորհրդանիշն է հանդիսանում 1925 թվականից:
Ինչպես ներակայացնում է Motor.ru-ն, փոփոխությունն այն է, որ այժմ պատկերանշանը ներկայանում է մինիմալիստական ոճով՝ առանց ավելորդ նշանների և գույների: Նոր տարբերակը դարձել է իններորդը ֆրանսիական մեքենաշինական հսկայի պատմության մեջ:
Նոր ապրանքնանշանը ստացած առաջին մոդելը դարձել է Renault 5 Prototype-ը: Շեղանկյունը Renault-ի խորհրդանշանն է վերջին 100 տարվա ընթացքում:
«Մեր առաջ դրված էր ապրանքանշանը թարմացնելու խնդիրը՝ դրան նոր իմաստ և ժամանակակից արժեքներ հաղորդելով, միևնույն ժամանակ պահպանելով հավասարակշռությունն ապրանքանիշի ժառանգության և նոր ժամանակաշրջանի սկզբի միջև»,- ասել է ընկերության դիզայնի գծով տնօրեն Ժիլ Վիդալը:
Նոր ապրանքանշանի տեսքի թարմացման աշխատանքներն իրականացվել են 2019 թվականից: Նախատեսվում է, որ այն 2024 թվականից կհայտնվի բացառապես բոլոր մեքենաների վրա: