Չինաստանում 25-ամյա աղջկան բժիշկներն անսովոր ախտորոշում են տվել` պնդելով, որ նա գենետիկորեն տղամարդ է, գրում է Bajie You-ն` մանրամասնելով, որ բուժզննության արդյունքում նրա մոտ արական սեռի ներկայացուցիչներին հատուկ Y քրոմոսոմ է հայտնաբերվել:
Նշվում է՝ Չժեցյան նահանգի բնակչուհի Պինպինը ոտքի կոճը ոլորելուց հետո տեղի համալսարանական հիվանդանոցում բուժզննում է անցել: Հետազոտության ընթացքում բժիշկները պարզել են, որ նրա մոտ թերզարգացած են կանացի սեռական օրգանները, մասնավորապես, կնոջ մոտ արգանդ և ձվարաններ չեն հայտնաբերվել: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ աղջկա մոտ տղամարդու սեռական օրգաններ ևս չեն հայտնաբերվել:
Բայց միևնույն ժամանակ բուժաշխատողները Պինպինի մոտ Y քրոմոսոմ են գտել, ինչից կարելի է ենթադրել չինուհին պատկանում է երրորդ սեռին, որը կոչվում է «ինտերսեքս»: Այս սեռին պատկանող մարդիկ «չեն տեղավորվում արական կամ իգական համարվող մարմինների բնորոշումներում»:
Չինուհին երբեք իր սեռի մասին որևէ կասկածներ չի ունեցել: Նա անցյալ տարի ամուսնացել է, սակայն մինչ օրս նրան չի հաջողվել հղիանալ: