Ծնվել է հայտնի մոդել և դերասանուհի Էմիլի Ռատակովսկիի և նրա ամուսնու՝ պրոդյուսեր Սեբաստիան Բեար Մակքլարդի առաջնեկը։
29-ամյա մոդելն Instagram-ում հայտնել է, որ փոքրիկը ծնվել է չորս օր առաջ։ Նա նաև լուսանկար է հրապարակել, որտեղ կերակրում է նորածնին։
«Սիլվեստր Ապոլոն Բեարը ժամանեց Երկիր: Նա ժամանեց 3/8/21-ին՝ իմ կյանքի ամենաանիրական, գեղեցիկ և սիրով լի առավոտյան»,- գրել է նա։
Ավելի վաղ մոդելը հայտարարել էր, որ չի պատրաստվում բացահայտել իր երեխայի սեռը, քանի որ ինքը և ամուսինը պատրաստվում են իրենց երեխային դաստիարակել «գենդերային չեզոք ընտանիքում»։
Նշենք, որ Sports Illustrated-ի նախկին աստղը իր հղության մասին հայտնել էր 2020-ի հոկտեմբերին՝ Vogue ամսագրին տված հարցազրույցի ժամանակ։