Добавить новость

«Пикник Победы» для семей участников СВО провели в Химках

В СИЗО № 5 Ростова пытались передать сладкие рулеты, начиненные телефоном и наушниками

Лучшего сотрудника ППС определили в Псковской области

Арбитр матча Германия — Дания Оливер прервал игру из-за непогоды

World News in Armenian


Новости сегодня

Новости от TheMoneytizer

Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման գործընթացը շարունակվում է, մինչ Թուրքիան աշխատում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու ուղղությամբ. Ռ. Սաֆրաստյան

Հայաստանի աշխարհաքաղաքական մեկուսացման գործընթացը շարունակվում է, հիմա շատ կարևոր է այդ գործընթացը կանգնեցնելը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին և դրանցում ՀՀ-ի դերակատարմանը:

Նրա խոսքով՝ միջազգային թատերաբեմում ՀՀ-ն սուբյեկտության կորուստ ունի, և մեծածավալ աշխատանքներ են անհրաժեշտ՝ դրա վերականգնման համար:

«Ամենակարևորը պետք է լինի մեր պետականության վերականգնման գործընթացը. այն մեծ հարված է ստացել, մեծ հարված է ստացել նաև մեր անվտանգության համակարգը, մենք պետք է գնալով սուբյեկտ դառնանք, մինչդեռ հիմա մեծապես կորցրել ենք մեր սուբյեկտությունը միջազգային հարաբերություններում: Սրանք այնպիսի խնդիրներ են, որ առաջիկա տարիներին մեզնից պահանջելու են շատ լուրջ ջանքեր: Այժմ պետք է կարողանանք մեր ներքին խնդիրները լուծել, որ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական գործընթացներում հաջողենք կոտրել մեր հանդեպ եղած բացասական միտումը»,-ասաց նա:

Ըստ Սաֆրաստյանի՝ մինչ ՀՀ-ն սուբյեկտության պահպանման խնդիր պետք է լուծի, այդ ընթացքում Թուրքիան փորձում է տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնել, իր դերակատարումն ուժեղացնելու գործընթացները շարունակվում են:

«Թուրքիան Ղարաբաղյան պատերազմը հրահրելով, դրան մասնակցելով՝ այս տարածաշրջանում իր ներկայությունն ապահովելու հիմք ստեղծեց, իհարկե, որոշ չափով ավելի քիչ, քան ենթադրում էր, որովհետև ՌԴ-ն շատ թույլ չտվեց: Արդեն որոշ չափով իր ոտքը դրել է տարածաշրջանում, և հիմա ես համոզված եմ, որ ամեն ինչ կանի՝ այն ավելի ընդլայնելու համար»,-ասաց նա:

Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով՝ հաջորդ գործընթացը, որ Թուրքիան փորձեց տարածաշրջանում նախաձեռնել, Թուրքիա-ՌԴ-Իրան համագործակցության վերաբերյալ առաջարկն էր:

«Դա թուրքական ծրագրերի շարունակությունն է, որի առաջին ծիլերը կային դեռևս 20-րդ դարի վերջում: Նմանատիպ ծրագրերի տարբեր մոդիֆիկացիաներ են եղել, հիմա էլ այդ տարբերակն է: Նորությունն այն է, որ երբ 2008-ին նման առաջարկ եղավ, Իրանը ներառված չէր: Այս ձևաչափը նպատակ ունի ոչ թե համագործակցություն զարգացնել, այլ տարածաշրջանում Թուրքիայի դերը մեծացնել: Այն առաջին հերթին ուղղված է ՌԴ-ի՝ տարածաշրջանում ունեցած ազդեցության դեմ, և վերջինս չի օժանդակի այդ նախաձեռնությանը, և դրա վրա «փոշի կնստի»»,-մեկնաբանեց թուրքագետը:

Ինչ վերաբերում է Իրանին, Սաֆրաստյանը նշեց, թե իր կարծիքով՝ Իրանում որոշ չափով արդեն հասկանում են, որ տարածաշրջանում Թուրքիայի ազդեցության մեծացումը վտանգ է նաև Իրանի համար:

«Այն ծրագրերը, որ Թուրքիան ունի Մեղրիի միջանցքի հետ կապված, Իրանի համար շատ բացասական է ընկալվում՝ համաձայն իրենցից եկող հայտարարությունների: Բայց չպետք է նաև մոռանալ, որ Իրանը որոշ չափով կախվածություն ունի Թուրքիայից: Այնուամենայնիվ, վտանգում է նաև Իրանի դերը տարածաշրջանում, ինչը հակազդեցություն կառաջացնի՝ թեև ոչ շատ երևացող»,-ասաց նա:

Իսկ Ադրբեջանում, թուրքագետի խոսքով, շարունակվում են հետպատերազմյան էյֆորիկ տրամադրությունները, և իրենց թվում է՝ ամեն ինչի կարող են հասնել: «Դա, սակայն, ոչ միայն էյֆորիա է, այլև Թուրքիայի հետ համաձայնեցված քաղաքականություն, որի իմաստը հետևյալն է՝ Ադրբեջանը կփորձի օգտագործել իր հաղթանակը՝ իր դիրքերը Հայաստանի ու Արցախի նկատմամբ էլ ավելի ուժեղացնելու համար: Մասնավորապես, այն ագրեսիվ հայտարարությունները, որոնք իրեն թույլ է տալիս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, դրա վկայությունն են»,- ասաց Սաֆրաստյանը՝ ընդգծելով, որ Ալիևի՝ ՀՀ-ին վերաբերող հայտարարությունները ևս Թուրքիայից անկախ չեն.

«Դրանք, իհարկե, կապված են Թուրքիայի ծրագրերի հետ: Նաև հիշենք այն հանգամանքը, որ Թուրքիան սկսեց Հայաստանի ներքին քաղաքական իրադարձությունների մասին բարձր պաշտոնական մակարդակով հայտարարություններ անել: Ադրբեջանի և Թուրքիայի միջև նույնիսկ համաձայնագիր ստորագրվեց, որ ներքին փաստաթղթերով, առանց անձնագրերի, երկու երկրների քաղաքացիները կարող են երթևեկել այդ երկրներում: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը դառնում է պանթյուրքիստական ծրագրերի իրականացման կարևոր թիրախ»,-նկատեց Ռուբեն Սաֆրաստյանը:

 

Читайте на 123ru.net


Новости 24/7 DirectAdvert - доход для вашего сайта



Частные объявления в Вашем городе, в Вашем регионе и в России



Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. "123 Новости" — абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Smi24.net — облегчённая версия старейшего обозревателя новостей 123ru.net. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city

Лучшего сотрудника ППС определили в Псковской области

Собаку заперли в машине на 30-градусной жаре на западе Москвы

Юг Москвы и Подмосковья накрыл сильный ливень

На драфте НХЛ выбрано 26 россиян

Музыкальные новости

К сообществу инклюзивного бизнеса «Открыто для всех» присоединилось два высокотехнологичных проекта

Инновации в логистике: какие технологии изменят логистику в России в ближайшем будущем

Специалисты, к которым хочется возвращаться. Кем может гордиться Москва?

Певец Крид заявил, что бывшие сделали его сильнее

Новости России

Как вы думаете, откуда информацию- для ударов по России беспилотники получают?

Лучшего сотрудника ППС определили в Псковской области

Crocus Group планирует восстановить внешний контур «Крокус Сити Холла»

Собаку заперли в машине на 30-градусной жаре на западе Москвы

Экология в России и мире

Деликатес в чаше: всего по чуть-чуть

Познание мышления мозга

Ледяная ловушка: доктор Кутушов рассказал про опасность мороженого в жаркую погоду

"Интеррос", "Атомайз", Эрмитаж и Т-Банк готовят второй этап проекта «Цифровое искусство»

Спорт в России и мире

Уимблдон. 1 июля. Мирра Андреева и Синнер сыграют последним запуском, Медведев стартует в 15:00

WTA удивила решением по Елене Рыбакиной перед стартом Уимблдона

Российские теннисисты Хачанов и Самсонова отказались от участия в ОИ‑2024

Жертва абьюза? В сети разнесли бросившую свою дочку Алесю Кафельникову

Moscow.media

Ингушетия. Цей-Лоамский перевал.

Военные следователи провели рейд по бывшим мигрантам в Феодосии

Александр Панкратов-Черный, советский и российский актер, режиссер, поэт, Народный артист России

Призрачный остров...











Топ новостей на этот час

Rss.plus






Лучшего сотрудника ППС определили в Псковской области

На драфте НХЛ выбрано 26 россиян

Шаурму в России стандартизируют

В Москве двое детей выпали из окон многоэтажек на одной улице