ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ժամանակը, երբ դիվանագիտությունը ՌԴ-ում հիմնականում տղամարդկանց հատուկ մասնագիտություն էր, անցել է, և այժմ կանայք բարձր պաշտոններ են զբաղեցնում ԱԳՆ-ում։
«Մեզ մոտ արդեն բավականիկ երկար ժամանակ է, ինչ ռուսական դիվանագիտությունն ունի շատ գեղեցիկ կին դեմքեր: Նրանք և՛ դեսպաններն են, և՛ միջազգային կազմակերպություններին կից մշտական ներկայացուցիչները, և՛ գլխավոր հյուպատոսները, և՛ դեպարտամենտների տնօրենները, և՛ մեր դիվանագիտական գերատեսչությունների աշխատակիցները»,- ասել Է Զախարովան:
Նա նաև նշել է, որ կանայք այլևս ստիպված չեն պայքարել ԱԳՆ-ում տեղի համար։