ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է հայ գերիների խնդրին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Փալոնը գրել է, որ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել:
«Անցյալ տարի հակամարտության ժամանակ (արցախյան 44-օրյա պատերազմ-հեղ.) Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակում են պահել հարյուրավոր հայերի ՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի (ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն- հեղ.) վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ լուծվեն այդ խնդիրները», - գրել է Ֆրանկ Փալոնը: