Բահամներում 19,5 միլիոն դոլարով վաճառքի է հանվել այս կղզիախմբում գտնվող ամենամեծ մասնավոր կղզին՝ Սենտ Էնդրյուսը, գրում է Luxury Launches-ը։
295 հետկար տարածությամբ կղզին ունի մեծ և խորը ջրային տարածքեր, որոնք կարող են տեղավորել մի քանի նավ։
Ինչպես նշում է աղբյուրը, կղզին, որը հայտնի է թարմ և բյուրեղյա մաքրությամբ խմելու ջրի աղբյուրներով, իր չափերով Սպիտակ տնից մեծ է գրեթե 40 անգամ և գնորդը կարող է այն վերածել առողջարանային համալիրի։