Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ապագան իտալական «Ռոմայում» շարունակում է մնալ հարցականի տակ:
Il Messaggero-ի համաձայն՝ «Ռոման» ցանկանում է նոր պայմանագիր կնքել Մխիթարյանի հետ, սակայն 32-ամյա կիսապաշտպանն ու նրա գործակալ Մինո Ռայոլան դեռ երկմտանքի մեջ են: Սպասվում է, որ Հենրիխն այդ հարցով վերջնական որոշում կկայացնի այս մրցաշրջանի վերջում:
«Ռոմայի» հետ Հենրիխ Մխիթարյանի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:
Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 22 խաղի և դարձել 9 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ:
Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):
The post Մխիթարյանը երկմտանքի մեջ է «Ռոմայի» հետ նոր պայմանագիր կնքելու հարցում appeared first on ԳԱԼԱ.