Բաղրամյան պողոտայում ավարտվեց «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը, մեկնարկեց երթ՝ նախ դեպի նախագահի նստավայր, ապա Պարոնյան փողոցով շարժվելու է դեպի Երևանի կենտրոնական փողոցներով։ Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ։
Հանրահավաքի ավարտին Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ վաղն Բաղրամյան պողոտայում ողջ օրվա ընթացքում լինելու են տարբեր միջոցառումներ, հավաքներ և քննարկումներ ողջ օրվա ընթացքում։
«Կոչ եմ անում բոլորին այստեղ գալ բալիկների և թոռնիկների հետ։ Երեխային պետք է փոքր տարիքից դաստիարակել, թե ինչ է արժանապատվությունը և արժանապատիվ քաղաքացին, որպեսզի երեխան չսովորի, թե ինչ է դավաճանությունը»,- նշեց Գեղամ Մանուկյանը։
Երկուշաբթի՝ մարտի 8-ին, տեղի կունենա շարժման արժանապատիվ հավաք և հատուկ ծրագիր, որի մասին «Հայրենիքի փրկության շարժումը» լրացուցիչ կտեղեկացնի իր էջում։